Մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը»
30/01/2024 16:22

Մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը»

Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը:

Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

-հունվարի 30-ից փետրվարի 5-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Սերգեյ Փարաջանովի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,

-այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,

-պատասխանը պետք է գրել հայատառ,

-պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,

-արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,

-հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,

-նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:

Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում՝ min.escs.arm): ԿԳՄՍ նախարարությունը հաղթողի հետ կապ կհաստատի բացառապես ուսումնական հաստատության միջոցով:

Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի խրախուսական նվերներով:

Մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը»