.jpg)
31/01/2024 14:10
Հայաստանի ՀՆԱ աճը 2023 թվականին կազմել է 9,4 տոկոս
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականին կազմել է 9,4 տոկոս, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։
Նշենք, որ 2023 թվականի պետական բյուջեում ՀՆԱ-ի աճը սահմանվել է 7 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 46%-ով՝ գերազանցելով 20,723 մլրդ դոլարը, արտահանումն աճել է 55,3%-ով (8 415,2 մլրդ դոլար), ներմուծումը՝ 40,2%-ով (12,308 մլրդ դոլար)։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,1%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 0,3%-ով։
Շինարարության ոլորտում գրանցվել է 14,8 տոկոս աճ, առևտրի ոլորտում՝ 25,7 տոկոսով, ծառայությունների ոլորտում՝ 10,3 տոկոս։
Սպառողական գներն աճել են 2%-ով։