.jpg)
Հասունացել է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը. ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել. ANCA
Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին երկկուսակցական բանաձև են ներկայացրել՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի. հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Բանաձևը պետքարտուղարությունից տեղեկատվություն է պահանջում Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակական ռազմական հարձակման ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, որոնք հանգեցրեցին Արցախի ողջ բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներին:
ANCA-ն տեղեկացնում է, որ սկսել է ազգային գործողությունների արշավ, որը խրախուսում է սենատորներին աշխատել օրենսդրության ընդունման ուղղությամբ:
Սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը միացել են բանաձևին։ «Վաղուց արդեն հասունացել է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու և խաղաղության ճանապարհը հարթելու անհրաժեշտությունը»,- ասել է սենատոր Մարքին: