Հայտնի են Վանաձորում անցկացված աթլետիկայի ձմեռային բաց առաջնության հաղթողները
03/02/2024 21:44

Հայտնի են Վանաձորում անցկացված աթլետիկայի ձմեռային բաց առաջնության հաղթողները

Լոռու մարզային ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանի նախաձեռնությամբ  կազմակերպվող  ամենամյա  ձմեռային բաց առաջնությանը  մասնակցել են Երևանի, Գյումրիի, Արտաշատի, Կապանի և Վանաձորի 9  կազմակերպությունների ավելի քան 100 մարզիկ -մարզուհիներ:

Հաղթողներ են դարձել տարբեր տարածությունների վազորդներ Գայանե  Չիլոյանը / Երևան, 50մ/ Միլենա Գրիգորյանը / Արտաշատ, 400մ/ Էլլադա Ալավերդյանը / Վանաձոր, 800մ/ , Մարի Սարգսյանը / Գյումրի, 1500մ/, կապանցի հեռացատկորդ Մարիետա Մինասյանը, երևանցի եռացատկորդ Մելինե Ադամյանը, երևանցի գնդահրորդ  Ժաննա Շահնազարյանը:

Տղամարդկանց  պայքարում  առաջինն են ճանաչվել Սամվել Գևորգյանը / Արատաշատ, 50մ/,  Ստյոպա Անդրեասյանը / 400մ/ , Գոռ Հարությունյանը / 800մ/, Արման Ղամբարյանը /1500մ, երեքն էլ ՝ Վանաձոր /, գյումրեցի գնդահրորդ Մանուկ Մանուկյանը:

Հայտնի են Վանաձորում անցկացված աթլետիկայի ձմեռային բաց առաջնության հաղթողները