.jpg)
05/02/2024 18:53
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի չինական «Քինգդաո Ուեստ Քոսթ»-ում
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի չինական «Քինգդաո Ուեստ Քոսթ»-ում, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հաջողություն ենք մաղթում մեր ավագին իր նոր թիմում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարոյանի նախորդ ակումբը ղազախական «Աստանան» էր։