Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա
05/02/2024 12:57

Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա

Eurowings ավիաընկերությունը մեկնարկում և վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ:

Բեռլին-Երևան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն ս.թ. մայիսի 4-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:

Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. փետրվարի 12-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. մայիսի 2-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա