Միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է, հակառակ դեպքում ՀՀ-ին ևս սպառնում է Արցախի ճակատագիրը․ Սամվել Բաբայան

07/02/2024 13:07

Միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է, հակառակ դեպքում ՀՀ-ին ևս սպառնում է Արցախի ճակատագիրը․ Սամվել Բաբայան


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սամվել Բաբայանի՝ «Առավոտ» օրաթերթին տրամադրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների դերի շուրջ» հոդվածը․

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդի փուլի ընթացքում խնդրի կարգավորման Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, հետագայում բացառապես Հայաստան-Ադրբեջան ուղղակի և միջնորդավորված բազմաթիվ փորձեր են եղել, նրանցից ամենաերկարակյացը խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է՝ ի դեմս համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի։ Համանախագահ երկրների դիվանագետները տարածաշրջան հերթապահ այցերից, սահմանային դիտարկումներից, կարգավորման շուրջ առաջարկություններից այն կողմ չանցնող գործողություններով երեք տասնամյակ շարունակ սառեցրել են հակամարտությունը, մոլորեցնելով հայ ժողովրդին՝ սեփական անգործությամբ չնկատելու տվել տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունն այնքան, մինչև Ադրբեջանը 2020թ․, արհամարհելով ԵԱՀԿ, Մինսկի խմբի, համանախագահ երկրների և միջազգային հանրության ուժի չկիրառման մոտեցումները, որոշեց խնդիրը լուծել պատերազմի միջոցով, ինչն էլ ամբողջացրեց 2023թ․ սեպտեմբերին։

Աշխարհն այս ամենին արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում։

Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելուն, խաղաղության սպառնալիքները կանխելուն և վերացնելուն, ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելուն կոչված ՄԱԿ-ը, շրջանցելով իրավանախորդ կազմակերպության՝ Ազգերի լիգայի՝ հռչակման հիմքերի ոչ լեգիտիմության և տարածքային խնդիրների պատճառով Ադրբեջանի անդամակցության հայտը մերժելու հիմնավորումները, վիճելի սահմանների և էթնիկ կոնֆլիկտի պայմաններում հավանության է արժանացրել միջազգային ընտանիքին անդամակցելու Ադրբեջանի հայտը։ Ազգերի լիգան միաժամանակ արձանագրել էր հարևան Վրաստանի և Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը։ Վերջինիս հետ վեճը Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ էր։

Միջազգային հանրությունն այսպիսով կանաչ լույս է վառել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի նպատակների և սկբունքների ակնհայտ խախտումների, միջազգային այլ պարտավորությունների, ԼՂ-ի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների չկատարման, ԼՂ-ում էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների իրականացման համար։

Այնինչ ԼՂ-ում և Ադրբեջանի կազմում երբևէ ապրած հայ բնակչության նկատմամբ իրականացված գործողությունների համար Ադրբեջանը վաղուց պետք է ենթարկվեր միջազգային տնտեսական և քաղաքական պատժամիջոցների։ Փոխարենը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդամենը եզրակացնում է, որ իրենց տները լքելը միակ հնարավոր տրամաբանական տարբերակն է եղել որևէ կողմից վստահելի անվտանգության կամ պաշտպանական երաշխիքների բացակայության պատճառով։

Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանին աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու գինը ԼՂ-ն մանրադրամի վերածելն էր։ Ժամանակին Ստեփանակերտ այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, ԵՄ և այլ երկրների պաշտոնյաները, հանդիպելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված Հանարապետության նախագահի և խորհրդարանի, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության հետ՝ իրենց մայրաքաղաքներում արդյո՞ք զգուշանում էին օգտագործել Ստեփանակերտը՝ այժմ պարտադրվող Խանքենդիի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Ղարաբաղի փոխարեն։ Արցախի ժողովուրդը աշխարհի խորթ զավակը չէ: Նա մյուս ժողովուրդների պես ունի իր բնական իրավունքներն իրացնելու իրավունք։

Լիարժեք անգործության է մատնվել Ռուսաստանը՝ որպես

- Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ղարաբաղյան խնդրի ձևավորման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատու,

- ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև ԼՂ-ի հակամարտության կարգավորման միջնորդ,

- 2020թ. նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարության փաստացի միջնորդ և կողմ, ինչպես նաև այդ հայտարարությամբ սահմանված կարգով ԼՂ-ում խաղաղապահ գործողություն իրականացնող։

Ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործելով և խաղաղապահության քողարկմամբ՝ Ռուսաստանը փաստացի ներկայություն է հաստատել ԼՂ-ում, իր թուրք դաշնակցին էլ հրավիրել Աղդամ, անունը դրել «համատեղ մոնիթորինգ»։ Իր թողտվությամբ 2020թ․ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել ≈5.000 քառ․ կմ տարածքի վրա, ռազմական գործողություններից հետո իր խնդրանքով և ստորագրությամբ ևս ≈4.400 քառ․ կմ տարածք (Լաչին, Աղդամ, Քելբաջար) հանձնվել է Ադրբեջանին՝ փոխարենը ՌԴ վերահսկողությամբ 5 կիլոմետրանոց Լաչինի միջանցք ունենալու ակնկալիքով։ Այնուհետև, սակայն, ԼՂ-ՀՀ ճանապարհը վերափոխել է նախ Լաչինի հումանիտար միջանցքի, ապա՝ Ադրբեջանի իրավազորութան ներքո գտնվող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու։ Դրան հաջորդել է ԼՂ-ն Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհին հսկիչ-անցագրային կետ տեղադրելը, կարճ ժամանակ անց՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, ապա՝ ԼՂ-ի լիակատար պաշարումն, որի հետևանքով ինն ամիս շարունակ սովի է մատնել 120 հազար բնակչություն և ընդամենը մեկօրյա ցեղասպանական և պատերազմական գործողություններով մի բնիկ ժողովուրդ արտաքսվել է իր հայրենիքից։

Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում։

Իսկ թե ԼՂ-ում պատմաքաղաքական ինչ զարգացումներ են նախորդել Ռուսաստանի պատասխանատվությամբ, ներկայացնում ենք առանց մեկնաբանության․

- 1813թ․ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանն իր կազմում ինքնավար կարգավիճակ ունեցած Ղարաբաղը ճանաչեց Ռուսաստանի մաս։

- Խորհրդային կարգերի հաստատումից հետո, հաշվի առնելով Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակը, Ռուսաստանն այն ճանաչել է վիճելի տարածք Ադրբեջանի և Հայաստանի միջև և 1920թ․ Ղարաբաղում տեղակայել ռուսական զորք։

- 1921թ․ Ղարաբաղյան հարցի կարգավորումը ստանձնել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոն (ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրո)։ Երրորդ երկրի կուսակցության տարածքային այդ մարմինն, օժտված չլինելով նմանօրինակ հարցեր լուծելու իրավասությամբ, առավել ևս՝ Ռուսաստանի տարածքից դուրս, Ղարաբաղը բռնակցում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանին հանձնարարում որոշել ինքնավար մարզի սահմանները։ Այս որոշման տրամաբանությամբ Ղարաբաղի ինքնավարության տարածքը պետք է կազմեր շուրջ 8․000 քառ.կմ: Սակայն 1923-24թթ. ԼՂԻՄ-ը կազմավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մի մասում` մոտ 5․000 քառ. կմ տարածքով: Հետագա տարիներին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ–ից շարունակաբար անջատեցին շուրջ 600 քառ. կմ ևս` մարզին թողնելով ընդամենը 4․400 քառ. կմ տարածք: Ավելին՝ ինքնավար մարզը «Լաչինի միջանցքով» արհեստականորեն մեկուսացվեց Խորհրդային Հայաստանից։ 1924թ․ հաստատվեց Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Շրջանի Սահմանադրությունը, որտեղ, որպես պաշտոնական փաստաթուղթ, հստակ նշվեցին մարզի տարածքը և բնակավայրերը:

- 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը: 1990թ․ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կապակցությամբ ծագող հարցերի լուծման կարգի մասին» օրենքի համապատասխանությամբ ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց ԼՂ Հանրապետությունը։ Ադրբեջանն ի պատասխան ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923թ․ ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն: Սակայն նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող:

- 1991թ․ Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծեց ընդդեմ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման։ Ռուսաստանի խնդրանքով և անմիջական երաշխավորությամբ, սակայն, 1994թ. ԼՂՀ, ՀՀ և ԱդրՀ ռազմական ղեկավարների ստորագրությամբ կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիր՝ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը։ Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը, որն այդ պահի դրությամբ ազատագրել էր «նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները» (ինչպես ռուսական կողմն է սիրում ասել), շարունակելով իր հաղթարշավը, կարող էր կարճ ժամանակ անց Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել:

Ստացվում է՝ իսլամական Պարսկաստանի կազմում Ղարաբաղը ինքնավար կարգավիճակից բացի, նաև տնտեսական և ժողովրդագրական աճ է ունեցել՝ ի տարբերություն քրիստոնյա Ռուսաստանի տիրապետության շրջանի։

Այս գործուն անգործությունը հանգեցրել է մարդկային (հայկական կողմից ≈14 հազ․ զոհ), հումանիտար (հայկական կողմից ≈6 հազ․ հաշմանդամություն ձեռք բերած անձ, ≈600 հազ․ բռնատեղահանված և փախստական), նյութական աննախադեպ կորուստների՝ շարունակաբար խոչընդոտելով հակամարտության կողմերի բարեկեցությանն ու տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Այժմ մի կողմից ունենք գաղթականի ճանապարհը բռնած ԼՂ բնակչություն, մարդու իրավունքների, ժողովրդավարության, միջազգային հանրության, դաշնակցի և խաղաղապահության նկատմամբ անթաքույց հիասթափություն, մյուս կողմից՝ թվացյալ հեղինակությունը փրկելու ցանկությամբ միջազգային հանրություն և նրա շահագրգիռ անդամներ։ Վերջինները մեկ դար շարունակ առաջինների կազմակերպված ցեղասպանությունն իրականացնելուց հետո, նոր դիսկուրս են բացել՝ ադրբեջանական կողմի հետ քննարկել ԼՂ հայության արժանապատիվ վերադարձն ու իրավունքները

Հայաստանն, ինչ խոսք, պետք է զերծ մնա այս ծուղակից։ Արցախը գործիք չէ, այն գործոն է։ Այս պարզ ճշմարտությունն է, որ պիտի համակողմանիորեն վերլուծի Հայաստանը և րոպե առաջ հետ կանչի իր ստորագրությունը 2020թ․ նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարությունից (և ածանցյալ այլ համաձայնություններից)։ Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական կենտրոնները, մոռանալով նույն փաստաթղթի 1-ից 8-րդ կետերը և ԼՂ հարցը համարելով փակված, ինչպես տեսնում ենք, հղում են անում միայն 9-րդ կետին՝ Հայաստանից պահանջելով ինքնիշխանության կամավոր զիջումներ։ Ադրբեջանը զուգահեռաբար խոսում է Մեղրիի տարածաշրջանով նոր ճանապարհի կառուցման և այն միջանցքային տրամաբանությամբ իրենց զիջելու մասին՝ մոռանալով, որ տարածաշրջանային ենթակառուցվածքները շրջափակված են իր և իր դաշնակից երկրի՝ Թուրքիայի կողմից։ Հետևաբար տարածաշրջանային ենթակառուցվածքներն ապաշրջափակելու քայլերը հենց Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անեն, ոչ թե Հայաստանը։

Ժամանակին Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչելը ճիշտ մոտեցում չէր։ Սակայն մեղադրել Հայաստանին Արցախի ինքնիշխանությունը չճանաչելու համար, նույնն է, ինչ հայ ժողովրդին մեղադրել Մինսկի խմբին և համանախագահ երկրներին, միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքին հավատալու մեջ։ Իսկ հայոց նորանկախ պետականության պատմությունը փաստում է, որ միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է։ Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությանը ևս սպառնում է Արցախի ճակատագիրը ․․․»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները Այսօր, 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Այսօր, 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական Այսօր, 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) Այսօր, 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Այսօր, 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության Այսօր, 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն Այսօր, 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Այսօր, 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ Այսօր, 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Այսօր, 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Այսօր, 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Այսօր, 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան Այսօր, 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Այսօր, 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի Այսօր, 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) Այսօր, 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ Այսօր, 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան Այսօր, 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Այսօր, 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը Այսօր, 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա Այսօր, 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում Այսօր, 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) Այսօր, 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան Այսօր, 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը Այսօր, 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ Այսօր, 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Այսօր, 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այսօր, 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) Այսօր, 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել Այսօր, 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան Այսօր, 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Այսօր, 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Այսօր, 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների Այսօր, 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» Այսօր, 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ Այսօր, 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Այսօր, 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան Այսօր, 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները Այսօր, 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը Այսօր, 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ Այսօր, 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել Այսօր, 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես Այսօր, 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի 03/05/2024 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 03/05/2024 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել 03/05/2024 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան 03/05/2024 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) 03/05/2024 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) 03/05/2024 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ)