Քննարկվել են Հայաստանի  և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
09/02/2024 11:02

Քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել  ԲԺՀ Առևտրի նախարարի տեղակալ Տապան Կանտի Գոշի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի  և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնեսության, արդյունաբերության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկ և այլ ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերի։

Նարեկ Տերյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելուն։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։

Քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր