Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում
10/02/2024 21:24

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում՝ իր հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ, հայտնում է armsport.am-ը։

Գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։

Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

 

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում