Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը
12/02/2024 17:24

Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է նաև․

«Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»:

 

 

Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը