![Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է](https://www.aysor.am/news_images/743/2226769_1/unnamed_thumb.thumb.jpg)
12/02/2024 11:17
Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս հումորիստ, հայազգի Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է նախաբազկի տեղաշարժված կոտրվածքով։
Ըստ հրապարակման՝ Պետրոսյանը կիրակի օրը մայրաքաղաքի կենտրոնում՝ Լեսնայա փողոցում, զբոսանքի ժամանակ ընկել է։
Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ արտիստի համար շտապօգնություն են կանչել, և նա այժմ հիվանդանոցում է։ Կատակերգուի մոտ ախտորոշվել է նախաբազկի տեղաշարժված կոտրվածք։