![«Մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»․ Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարել է՝ հետաքննում է սահմանին կրակոցների մասին տեղեկատվությունը](https://www.aysor.am/news_images/743/2227173_1/f65ca31a61a539_65ca31a61a57a.thumb.jpg)
12/02/2024 18:56
«Մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»․ Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարել է՝ հետաքննում է սահմանին կրակոցների մասին տեղեկատվությունը
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»: