Հայկական կողմը փետրվարի 12-ին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել
13/02/2024 09:16

Հայկական կողմը փետրվարի 12-ին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։