.jpg)
13/02/2024 20:31
Մանվել Խաչատրյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի ԵԱ-ում։
Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տարել։