Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
14/02/2024 09:56

Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արթուր ԵՐՈՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից», - նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:
Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ