ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ ու ազատումներ են եղել
14/02/2024 15:42

ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ ու ազատումներ են եղել

Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից, համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

Մեկ այլ հրամանագրով էլ Վաչագան Ներսեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է Դավիթ Ալեքսանյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սեյրանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ:

ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ ու ազատումներ են եղել