Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ
14/02/2024 12:04

Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ

2024 թվականի հունվարի 31-ի դրությամբ վճարովի ավտոկայանատեղերում (կարմիր գիծ) ավտոտրանսպորտային միջոցների վարորդները «Ա» գոտում կայանելու համար տարեկան դրույքաչափին համապատասխան (160.000 դրամ) կատարել են 3090 վճարում։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
Ըստ քաղաքապետարանի գրավոր պատասխանի` բացի տարեկան 160.000 դրամ վճարումից, վարորդների կողմից ամսական դրույքաչափին համապատասխան կատարվել է 1600 վճարում (1 ամիսը՝ 18 000 դրամ), շաբաթական՝ 715 (1 շաբաթը՝ 5000 դրամ) , օրական՝ 1290 վճարում (1 օրը՝ 2000 դրամ)։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ