Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում
15/02/2024 10:52

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 3-րդն է.  այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ:

Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը:

 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում