Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
16/02/2024 19:11

Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն

Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն ՀարությունյանըԲուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում գերվստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի՝ Իսլամ Բազարգանովի նկատմամբ։

Մեր մարզիկը հաղթեց 10:0 հաշվով։
 
Եզրափակչում Արսենը կմրցի Թուրքիայի ներկայացուցչի հետ։
 
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ:

Աղբյուր՝ armsport.am

Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն