.jpg)
16/02/2024 23:30
Մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Թումանյանս» սրճարանի համագործակցությամբ մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը, որի շրջանակում յուրաքանչյուր ամիս «Թումանյանս»-ում կկայանան հանդիպում-զրույցներ Արցախի գրական և մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Նպատակն է՝ և՛ ներկայացնել, և՛ բացահայտել Արցախի մեր շնորհալի հայրենակիցներին։
Առաջին հանդիպումը գրական է լինելու, կկայանա Գիրք նվիրելու օրվա նախօրեին։ Այն կազմակերպվում է Արցախի գրողների միությանը կից վարչության անդամների հետ։ Գրողները կկարդան իրենց ստեղծագործությունները, ներկաները առիթ կունենան զրուցելու նրանց ստեղծագործությունների շուրջ։ Մենք կապահովենք ջերմ և անմիջական մթնոլորտ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, մուտքն ազատ է։
Առաջին հանդիպմանն իրենց ստեղծագործությունները կկարդան Նորեկ Գասպարյանը, Ալիսա Բաղդասարյանը, Սոնա Համբարձումը, Տաթև Սողոմոնյանը, Զարինե Սառաջյանը, Սերգեյ Սաֆարյանը, Նանար Պողոսյանը։
Ցանկության դեպքում ներկաները ևս կարող են կարդալ իրենց ստեղծագործություններից։
Միջոցառումը կուղեկցվի երաժշտական կատարումներով։ Հասցե՝ Մոսկովյան 6/7։