Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանի սյուների, քանդակների և խաչի տեսքը կարծես ցուցում է 5-7-րդ դարերը. Պետրոսյան
16/02/2024 11:39

Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանի սյուների, քանդակների և խաչի տեսքը կարծես ցուցում է 5-7-րդ դարերը. Պետրոսյան

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանին՝ նշելով, որ նկարներից դատելով՝ վաղմիջնադարյան կառույցի տպավորություն է թողնում՝ 5-7-րդ դարեր։

«Հիանալի գյուտ է, միանշանակ: Բացվել է պատահական, բայց ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ նման գյուտի առթիվ:

Ես միայն ծանոթ եմ այս նկարներով և դիտողություններս էլ նախնական են: Այն թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն՝ պատկից սյուների, քանդակների և խաչի տեսքը ոնց որ ցուցում են 5-7-րդ դարերը:

Դժվար է ասել՝ այն դամբարա՞ն է, մասունքարա՞ն, թե՞ մատուռ, կամ էլ՝ դրանց համադրություն»,-գրել է նա:

Օհանավանում օրերս հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանի սյուների, քանդակների և խաչի տեսքը կարծես ցուցում է 5-7-րդ դարերը. Պետրոսյան