Պապիկյանը Բուլղարիայի ՊՆ-ի հետ պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
17/02/2024 16:24

Պապիկյանը Բուլղարիայի ՊՆ-ի հետ պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․

«Փետրվարի 17-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ»։

 

Պապիկյանը Բուլղարիայի ՊՆ-ի հետ պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել