Արթուր Դավթյանը դուրս եկավ  սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ
16/02/2024 23:36

Արթուր Դավթյանը դուրս եկավ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ

Կահիրեում անցկացվող սպորտային ​​մարմնամարզության 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի վարժության որակավորման փուլի առաջին տեղը գրավեց Արթուր Դավթյանը և դուրս եկավ եզրափակիչ։

Ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։

Օղակների վարժության եզրափակիչը կկայանա փետրվարի 17-ին, իսկ հենացատկի եզրափակիչը՝ փետրվարի 18-ին։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում հաշվի են առնվելու աշխարհի առաջնության արդյունքները։

Աղբյուր՝ armsport.am

 

Արթուր Դավթյանը դուրս եկավ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ