Մրցումային 8-րդ օր․ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել, Գասպարյանը՝  փոքր բրոնզե
19/02/2024 17:37

Մրցումային 8-րդ օր․ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել, Գասպարյանը՝ փոքր բրոնզե

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը առաջինը պայքարը սկսել են 109 կգ քաշային ծանրորդները՝ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանն ու աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունից հետո Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը, իսկ Գասպարյանը 180 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիր է դարձել:

 

Մրցումային 8-րդ օր․ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել, Գասպարյանը՝ փոքր բրոնզե