«Սևան» ՔԿՀ-ում դիտել են «Գոյայի ուրվականները». ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը
19/02/2024 10:50

«Սևան» ՔԿՀ-ում դիտել են «Գոյայի ուրվականները». ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների ներգրավմամբ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների աջակցությամբ կազմակերպվել է չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Միլոշ Ֆորմանի «Գոյայի ուրվականները» ֆիլմի դիտում։

Ֆիլմից հետո կայացել է «Պայքարելու արվեստ» խորագրով հոգեբանական զրույց-քննարկում։ Ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը՝ համեմատականներ տանելով ֆիլմի հերոսների և իրենց միջև։ 

«Սևան» ՔԿՀ-ում դիտել են «Գոյայի ուրվականները». ազատազրկված անձինք ներկայացրել են պայքարի իրենց բանաձևը