.jpg)
19/02/2024 11:50
Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լիոն-Երևան-Լիոն երթուղով
Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի) օրերին: