Չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյայում զոհված եղբորը, դափնին էլ խոնարհել է նրա շիրիմին
20/02/2024 22:10

Չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյայում զոհված եղբորը, դափնին էլ խոնարհել է նրա շիրիմին

Ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանը, ով Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էր հռչակվել, իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված եղբոր՝ Տարոն Անդրեասյանի հիշատակին։

Տարոն Անդրեասյանը միայնակ կռվել է թշնամու զինվորների հետ և, որպեսզի գերի չընկնի, պայթեցրել է  ձեռքի նռնակը և զոհվել։ 

Երևան վերադառնալիս չեմպիոնության առթիվ օդանավակայանում ստացած իր դափնին Արման Անդրեասյանը խոնարհել  է հերոս եղբոր՝ Տարոն Անդրեասյանի շիրիմին:

Չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյայում զոհված եղբորը, դափնին էլ խոնարհել է նրա շիրիմին