Լևոն Վարդանյանը մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում
20/02/2024 20:25

Լևոն Վարդանյանը մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում

«Փյունիկի» հարձակվող Լևոն Վարդանյանը վարձակալան հիմունքներով մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում, հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Վարդանյանը տրանսֆերային նույն սկզբունքով նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Նոայում», որտեղ 34 խաղից հետո դարձել էր 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Փյունիկի» հետ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Վարդանյանն անցկացրել է 14 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում Վարդանյանը պարբերաբար հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:

 

Լևոն Վարդանյանը մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում