Պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրմանը նվիրված շնորհանդես  էր
20/02/2024 21:54

Պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրմանը նվիրված շնորհանդես էր

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։

Շնորհանդես-քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները»։

 

Պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրմանը նվիրված շնորհանդես էր