ՊՆ պաշտոնական կայքից 2,5  տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, այս ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը. Մանուկյան
21/02/2024 15:16

ՊՆ պաշտոնական կայքից 2,5 տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, այս ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը. Մանուկյան

ՊՆ պաշտոնական կայքից 2,5  տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, ի վերջո, ՀՀ ԶՈւ-ն ձևավորվել է Արցախյան ազատամարտի հիման վրա. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։  

Նա նշեց, որ ՊՆ-ից դա պատճառաբանում էին տեխնիկական խնդիրներով։ «2,5 տարվա ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը, և ե՞րբ վերջապես մեր ԶՈւ-ի ակունքը, հիմքը հանդիսացող «Արցախյան ազատամարտ» բաժինը կվերականգնվի ՊՆ կայքում»,-դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին՝ ասաց պատգամավորը։

Կարեն Բրուտյանը պատասխանեց, որ դա իր պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս է․ «Տեղյակ էլ չեմ՝ ինչի մասին եք խսում»։

ՊՆ պաշտոնական կայքից 2,5 տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, այս ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը. Մանուկյան