ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել 00oo000 համարանիշի գնի վերաբերյալ
26/02/2024 09:53

ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել 00oo000 համարանիշի գնի վերաբերյալ

Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա ավելացրել է, որ էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:
ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել 00oo000 համարանիշի գնի վերաբերյալ