Ասրյանը խաղաղապահներին է ներկայացրել նորանշանակ հրամանատար Լևոնյանին
26/02/2024 21:12

Ասրյանը խաղաղապահներին է ներկայացրել նորանշանակ հրամանատար Լևոնյանին

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար»։

 

Ասրյանը խաղաղապահներին է ներկայացրել նորանշանակ հրամանատար Լևոնյանին