Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը, վանդալիզմի են ենթարկվում նաև այլ հուշարձաններ ու սրբավայրեր
27/02/2024 20:56

Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը, վանդալիզմի են ենթարկվում նաև այլ հուշարձաններ ու սրբավայրեր

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ահազանգում է․

«Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ՝ 2022 թվականին:

Ստորև լուսանկարներում՝ Շարլ Ազնավուրի հուշարձանը և այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին: 

Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինևիչի, Քրիստաֆոր Իվանյանի և  այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաև Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաև, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները»:

Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը, վանդալիզմի են ենթարկվում նաև այլ հուշարձաններ ու սրբավայրեր