Շտապօգնության բժիշկներին կտրամադրվեն պլանշետներ․ Կարգավարը 1-03  հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները կփոխանցի էլեկտրոնային եղանակով
28/02/2024 20:19

Շտապօգնության բժիշկներին կտրամադրվեն պլանշետներ․ Կարգավարը 1-03 հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները կփոխանցի էլեկտրոնային եղանակով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․

«Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում:

Բուժանձնակազմին կտրամադրվեն պլանշետներ: Կարգավարը «1-03» հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները էլեկտրոնային եղանակով կփոխանցի սպասարկող խմբին:

Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլ նաև գրանցվելու է կանչի հրատապությունը՝ դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:  

Հավելվածը հնարավորություն է ընձեռում  նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում կատարել գումարի փոխանցումը: 

Նոր համակարգը կներդրվի մարտի 1-ից»: 

 

Շտապօգնության բժիշկներին կտրամադրվեն պլանշետներ․ Կարգավարը 1-03 հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները կփոխանցի էլեկտրոնային եղանակով