Մակրոնը մասնակցել է Սեն Դենիում Օլիմպիական ավանի բացման արարողությանը
29/02/2024 21:01

Մակրոնը մասնակցել է Սեն Դենիում Օլիմպիական ավանի բացման արարողությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝  Սեն Դենիում բացել է Օլիմպիական ավանը, հայտնել է France info ռադիոկայանը։

Փարիզից հյուսիս գտնվող ավանում  82 կառույց կա՝ 3 հազար կեցավայրով և 7 200 սենյակներով, հայտնել է ռադիոկայանը։ Օլիմպիական ավանում կարող են տեղավորվել 14 500 մարզիկներ, նրանց մարզիչները, ընդհանուր առմամբ՝ 200 պատվիրակություն։

Օլիմպիական ավանի կառուցման համար ծախսվել է 4,5 միլիարդ եվրո։

 

Մակրոնը մասնակցել է Սեն Դենիում Օլիմպիական ավանի բացման արարողությանը