Բազեյանն ու Հովհաննիսյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարում 5:0 հաշվով հաղթել են մրցակիցներին
04/03/2024 20:19

Բազեյանն ու Հովհաննիսյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարում 5:0 հաշվով հաղթել են մրցակիցներին

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Օրվա առաջին մրցահերթում ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Բռնցքամարտիկները 5:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանը՝  Կեվեն Բեասեջոուրի:

Աղբյուր՝ armsport.am

 

Բազեյանն ու Հովհաննիսյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարում 5:0 հաշվով հաղթել են մրցակիցներին