.jpg)
06/03/2024 16:07
Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
Երևանի քաղաքապետարանի հրավերով` Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Աքրամ Խանի բեմադրությամբ հռչակավոր «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 10-11-ին: