.jpg)
10/03/2024 15:54
Անչափ հպարտ ենք, անհամբեր սպասում ենք, որ լսեք մեր երգը ու պարեք մեզ հետ․«Լադանիվա»
Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Այս առիթով խմբի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված.
«Մենք գնում ենք Եվրատեսիլ: Անչափ հպարտ ենք ու պատիվ ունենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում և անհամբեր սպասում ենք, որ լսեք մեր երգը ու պարեք մեզ հետ»: