Ոչ կարդացել եմ, ոչ էլ գիտեմ. համոզված եմ՝ նման բան երբեք չի լինի. Ռուբեն Մաթևոսյանը՝ Կոնսերվատորիայի օպտիմալացման  մասին
11/03/2024 21:10

Ոչ կարդացել եմ, ոչ էլ գիտեմ. համոզված եմ՝ նման բան երբեք չի լինի. Ռուբեն Մաթևոսյանը՝ Կոնսերվատորիայի օպտիմալացման մասին

 Ես Կոնսերվատորիայում չեմ աշխատում, բայց որքանով տեղյակ եմ՝ ռեկտորը խոսել է արդեն այդ մասին և պարզաբանումներ  է արել,-  Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կոնսերվատորիայի փակման մասին լուրերին, ասաց  արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

«Գիտեք ինչ, ես  շատ զբաղված եմ, վաղը շատ  պատասխանատու համերգ ունեմ: Ոչ կարդացել եմ, ոչ գիտեմ: Կարծում եմ՝ նման բան երբեք չի լինի, բացառվում է: Բայց ընդհանուր առմամբ չեմ կարող որևէ բան ասել այդ մասով: Անտեղյակությամբ չի կարելի որևէ բան ասել: Եթե տեղյակ լինեի, բնականաբար, իմ խոսքը կլիներ», նշեց Ռուբեն Մաթևոսյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

 

Ոչ կարդացել եմ, ոչ էլ գիտեմ. համոզված եմ՝ նման բան երբեք չի լինի. Ռուբեն Մաթևոսյանը՝ Կոնսերվատորիայի օպտիմալացման մասին