.jpg)
11/03/2024 12:35
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես կգա մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ:
Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի Ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: