.png)
12/03/2024 15:59
Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում. Մհեր Մկրտչյան
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել` ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելն անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել։ Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն, ամեն դեպքում, ունեմ:
Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի, քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:
Հա... Մհեր Մկրտչյան թատրոնն ինձ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ։
Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:
Վայելեք թատրոնը՝ մինչև իմ վերադարձը։ Որոշ ժամանակ անց, տենց հնարավորություն չեք ունենա:
Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները»։