Խոշոր միջազգային ներդրողները հայցեր են ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության. Քաղաքական կոռուպցիայի համար ստիպված կվճարի քաղաքացին՝ հարյուրավոր միլիոն դոլարներ

14/03/2024 20:40

Խոշոր միջազգային ներդրողները հայցեր են ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության. Քաղաքական կոռուպցիայի համար ստիպված կվճարի քաղաքացին՝ հարյուրավոր միլիոն դոլարներ


Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանում շարունակում է իր հետեւողական անկումը, ինչի հարցում նպատակաուղղված ջանքեր են գործադրել ՀՀ գործող   իշխանությունները: Այսօր արդեն մի շարք խոշոր ընկերություններ  հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝  ընդդեմ ՀՀ կառավարության, գրել է «Փաստինֆո»-ն։

Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը,  «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունը։

Նշված ընկերությունների ոլորտային հետաքրքրությունները տարբեր են՝ աղբահանության մշակումից մինչեւ ոսկու եւ մոլիբդենի, պղնձի արդյունահանում, սակայն բոլորն էլ վիճարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարության  գործողությունների իրավաչափությունը կամ հանցավոր անգործությունը, որոնց հետեւանքով  միջազգային ներդրողները խոշոր վնասներ են  կրել, սակայն  չինովնիկների «դուխով» անկոմպետենտության համար վճարելու ենք մենք՝ քաղաքացիներս:

«Սանիթեք»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ կառավարության դեմ ներդրումային հայց ներկայացնելու մտադրության մասին նշված ընկերություններից առաջինը հայտարարեց «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը։

2021 թվականի մարտի 29-ին պաշտոնապես հայտարարվեց, որ  «Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտել են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: «Օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի»,- նշվում է 2021 թվականի մարտի 29-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որի հետ պայմանագիրը խզելու մասին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր 2019 թվականի հոկտեմբերին։  

Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում: 2021 թվականի  ապրիլի 6-ին հայցը գրանցվել է, իսկ նույն տարվա  սեպտեմբերի 27-ին՝ սկսվել են լսումները։

Ընկերությունը պնդում է, որ  վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը չի  կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և, ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը հեռացրել  է «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ: «Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ»,- պնդում են միջազգային ներդրողները՝ նշելով, որ պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական:

Արբիտրաժային գործընթացն արդեն մոտենում է ավարտին։  Վերջին լսումները կայացել են 2023թ-֊ի դեկտեմբերին։ «Սանիթեք»-ը միջազգային ատյանում փաստեր է ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների գործողությունների հետեւանքով  ընկերությունը խոշոր վնասներ է կրել եւ տարբեր փորձագետների գնահատմամբ՝ խոսքը կարող է գնալ շուրջ 40 մլն դոլարի փոխհատուցման մասին։  ՀՀ կառավարությունը ներգրավել է փաստաբաններ, որոնց, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ վճարվել է 900.000 ԱՄՆ դոլար, սակայն պաշտոնական Երեւանի դիրքերը բավական թույլ են գնահատվում ու մեծ է «Սանիթեք»-ի  հաջողության հավանականությունը։ Որոշման  հրապարակումն սպասվում է այս տարի։  Իհարկե կառավարությոնը կարող է բողոքարկել պարտությունը «Բողոքարկման կոմիտե» կոչվող ատյանում, բայց դրա արդյունավետությունը հասնում է  զրոյի։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որը շատ նման է Լիդիանի և Զանգեզուրի հետ կապված գործընթացներին, երբ ինչ-որ մարդիկ Հայաստանում ավելացրին իրենց ունեցվածքը մի քանի միլիոն դոլարով, իսկ դրա դիմաց դատական վեճերի արդյունքում հարկատուների գրպանից գնալու է մի քանի տասնյակ միլիոն դոլար։

«Ամուլսար ինվեսթոր վենչըր»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է ընդդեմ ՀՀ կառավարության «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի մասին։ Այն մուտքագրվել է 2023 թվականին եւ, ըստ էության, գտնվում է նախապատրաստական փուլում։ Այս ընկերությունը վիճարկում է ՀՀ կառավարության գործողությունները, ավելի ճիշտ՝ նաեւ անգործությունը, որ չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը ու չի կանխել  «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ի (Lydian International LTD ) աշխատանքների խոչընդոտմանն ուղղված քայլերը։

«Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ն մինչև 2020թ. հուլիս ամիսը հանդիսացել է Լիդիան ընկերությունների խմբի մայր ընկերությունը և տիրապետել  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերին։ Սակայն 2020 թվականի հուլիս ամսին զրկվել է Ընկերության բոլոր բաժնետոմսերից։

Ինչպես հայտնի է, հենց այս ընկերությունն էր ձեռք է բերել և ներկայումս էլ ունի Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը  (ընդերքօգտագործման իրավունքը)։ Ավելին՝ արդյունահանումն ապահովելու համար կատարել է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ձեռնարկելով հանքի շահագործմանն ուղղված իրենից կախված բոլոր
գործողությունները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ 2018 թվականի հունիսից, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ճանապարհները փակվել են ակտիվիստների կողմից՝ զրկելով Ընկերությանը հանքը շահագործելու բոլոր հնարավորություններից։ Իսկ նույն տարվա հուլիսին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ  քրեական գործ է հարուցել  ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններն, իբր, դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ, իսկ 2021 թվականին հայտարարվեց հարուցված քրեական գործը կարճելու մասին։ Ասել է թե՝ 3 տարի շարունակվեց մտացածին հիմքերով հարուցված քրեական գործի քննությունը, որին զուգահեռ Ոստիկանությունն անտեսեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհների փակումը վերացնելու  և ընկերության կողմից ճանապարհների
անխոչընդոտ օգտագործումն ապահովելու պահանջները։  

Ընկերությունը 2018 թվականի հունիս ամսից սկսած առ այսօր զրկված է  այդ հանքավայրում ընդերքօգտագործման իր  իրավունքն իրականացնելու հնարավորությունից։ Միջնորդ դատարանի մշտական պալատում այսօր վիճարկվում են հենց կառավարության գործողությունները, որոնց հետեւանքով, ըստ ներդրողի, կրել է զգալի վնասներ։

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման անհնարինության հետևանքով Lydian International LTD (Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի) ընկերությունն սնանկացել է և 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ջերսիի դատարանի որոշմամբ սկսվել է լուծարման գործընթացը, որի արդյունքում ընկերությունը  լուծարվել է։

Այս ամենի արդյունքում Հայաստանի պատմության մեջ միջազգային բորսայում ցուցակված առաջին բիզնեսի բաժնետերերը (Հայաստանի և տարբեր երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք), որոնք ներդրել էին դրել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, զրկվել են իրենց բաժնետոմսերից, ժողովրդական լեզվով ասած, «գցվել են»։ Իսկ ՀՀ կառավարությունը դրա արդյունքում դարձել է Ընկերության 12,5% բաժնետեր, ինչի մասին հայտարարվեց 2024 թվականի հունվարին։ Միաժամանակ կառավարության նիստում նշվեց, թե թույլատրվել է շահագործումը։

Համացանցում առկա են վարչապետ Փաշինյանի հայտարարությունների դրվագները, երբ վերջինս հեգնանքով հայտարարում է, որ նախկինում հանքի շահագործումը հնարավոր չէր, իսկ հիմա արդեն հնարավոր է։ Վարչապետը չի դադարում նաև հպարտորեն հայտարարել, որ ոչ թե իրենք են խլում հանքարդյունահանող ձեռնարկությունների փայերը, այլ դրանց տերերը դրանք վերադարձնում են ժողովրդին՝ ի դեմս կառավարության։ Հարց է առաջանում, թե արդյոք տվյալ բիզնեսի մեջ ահռելի գումարներ  ներդրած և դրանք կորցրած բաժնետերերի համար որևէ նշանակություն ունի, թե իրենց ներդրած գումարը հօդս ցնդելու արդյունքում, դրանք ում կանցնան։ Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը նվեր ստացավ Ընկերության բաժնետոմսերը, բոլորի մոտ հիմնավոր կասկածներ առաջացան այն կապակցությամբ, որ Կանադական բորսայից ընկերության ապացուցակավորման, լուծարման և բաժնետերերին գույքազրկելու ամբողջ նպատակը Հայաստանում դրա դիմաց բաժնեմաս ստանալն էր և այդ կասկածը թվում է չափազանց իրական։
Այս ամենը հաշվի առնելով, տարբեր փորձագետների գնահատմամբ, չափազանց մեծ է Կառավարության դեմ ներկայացված թե՛ ներպետական, թե՛ միջազգային հայցերի բավարարման հավանականությունը։
 
«Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի» -ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

Երրորդ խոշոր ընկերությունը, որի առնչությամբ ընդդեմ ՀՀ կառավարության միջազգային ատյաններում հայց է ներկայացվելու, ԶՊՄԿ-ն է։

Այս դեպքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝  12.5%-ի բաժնետեր հանդիսացող «Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի»-ն (Walnort Finance Limited LLC)  բարձրացրել է իրավունքների պարբերաբար խախտման հարցը։

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն  ունի նոր բաժնետեր՝ ի դեմս  կրեմլամերձ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց, որ վերջինիս ընկերությունը՝  «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։  Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս, պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ-ի թիվ մեկ հարկատուի նոր  սեփականատերն ինչու է բաժնետոմսեր նվիրել Փաշինյանի կառավարությանը։

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատերը նախկինում   «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունն էր, որը 2021 թվականի օգոստոսին  հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։ Այսինքն՝ եթե բաժնետերերից որեւէ մեկը որոշի  վաճառքի հանել իր բաժնեմասը, ապա պետք է հարգվեն դրանք առաջնային  ձեռք բերելու իր իրավունքը։  Թերեւս 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ Փաշինյանի հայտարարություններն էին  բաժնետիրոջ մոտ ողջամիտ եվ հիմնավոր կասկած առաջացրել, որ կառավարությունը փորձելու է միջամտել, ինչը հետագայում իրականություն դարձավ։

«Զանգեզուր Մայնինգ»-ի 2021թ. օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամում նիստ  հրավիրեց,  ինչից ժամեր անց՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, հայտնի դարձավ, որ  բաժնետոմսերն ունեն նոր սեփականատեր՝ ի դեմս  Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերության՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի։ Իսկ վերջինս էլ արդեն ուշ գիշերով 15 %-ը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը։ Նկատենք, որ գործարքները ձեւակերպվել են գիշերով, ինչը եւ դարձավ այն հիմքերից մեկը, որ սույն գործարքը որակվեց կասկածելի ու քաղաքական կոռուպցիայի արդյունք։

Արձանագրենք նաեւ, որ գործարքը ձեւակերպելու պահին բաժնետոմսերն արգելանքից հանելու մասին դատարանի որոշումը դեռ պաշտոնապես չէր հրապարակվել։  Ճիշտ է, հետագայում վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի նշված որոշումը անօրինական համարեց ու բեկանեց, բայց գործարքն արդեն ձեւակերպված էր։

ԶՊՄԿ-ի 12.5%-ի ներկայիս բաժնետերը Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունն է, որը 2023 թվականի հոկտեմբեր 17-ին ծանուցել է ՀՀ կառավարությանը ընդդեմ Հայաստանի միջազգային արբիտրաժ դիմելու որոշման մասին։ Փորձագետների գնահատմամբ՝ շատ մեծ է հավանականությունը, որ այս գործով Հայաստանը եւս կպարտվի Walnort Finance Limited LLC ընկերությանը, ինչը կառաջացնի բյուջեից մի քանի հարյուր միլիոն դոլարի վճարման պարտավորություն։

Վերը թվարկած դեպքերը թեեւ տարբեր, բայց նաեւ նույնական են՝ խախտվել են տնտեսվարողի իրավունքները, ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում ներդրողը զրկվել է սեփականությունից, ժողովրդական լեզվով ասած, պետական ռեկետի դրսեւորման արդյունքում Փաշինյանի կառավարությունը դարձել է բաժնետեր։  Թե ինչ մենեջեր է կառավարությունը՝ ի ցույց դրվեց  ԱՆԻՖ-ի  հետ կապված սկանդալում։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ այստեղ պետական միջոցները ոչ արդյունավետ են օգտագործվել, մսխվել են, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։

Նշված երեք գործերով  պարտվելու դեպքում խոսքը գնալու է միլիոնավոր դոլարների փոխհատուցման մասին։ Ստացվում է՝ քաղաքացին վճարում է, որ պաշտոնյաները պարգեւավճարներ ստանան՝  մարդկանց գցելու, խաբելու, սնանկացնելու, բիզնես խլելու համար։ Հիմա կասեք՝ կառավարությունը բաժնետեր է դարձել խոշոր ընկերություններում ու շահույթ է ստանալու։ Շահույթ ստանում են, բայց ոչ՝ պետբյուջեն։ Համենայն դեպս՝ առ այս պահը կոռուպցիոն կասկածելի գործարքների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերից եկամուտ չի ստացվել, շահույթ չի վերաբաշխվել։ Փոխարենը՝ իշխանամերձ շրջանակները շատ եկամտաբեր այդ ընկերություններում դարձել են մատակարար-գործընկերներ, յուղոտ պաշտոններ ձեռք բերել, որի համար միլիոնավոր դոլարների տույժն ու տուգանքը կրկին վճարելու է ՀՀ քաղաքացին։

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները

Տվյալ բաժնի վերջին նյութերը