.jpg)
16/03/2024 22:19
«Գրիգոր Լուսավորիչը զոհողության ճանապարհով հասավ այն նպատակին, որի համար Աստված իրեն ընտրել էր»․ Այսօր Խոր Վիրապ վանական համալիր են բերվել սրբի մասունքները (Տեսանյութ)
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի մահաբեր գուբն իջեցնելու հիշատակության օրը:
Գրիգոր Լուսավորչի մասունքները բերվել են Խոր Վիրապ վանական համալիր։
Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ հավատացյալներ իրենց թեմերի հոգևորականների առաջնորդությամբ այցելել են Խոր Վիրապ: Մատուցվել է պատարագ։