Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում. անձնազոհությունը հասու է նվիրյալներին. Աննա Վարդապետյան

19/03/2024 15:24

Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում. անձնազոհությունը հասու է նվիրյալներին. Աննա Վարդապետյան


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ:

Նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը:

Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին կտրուկ աճել է ինչպես տնտեսական հանցագործությունների քրեական վարույթների թվաքանակը (3946` 2291-ով կամ 138.4%-ով ավելի, քան 2022 թվականին), այնպես էլ՝ նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթների թիվը՝ կազմելով 564 քրեական վարույթ (281-ով կամ 99.2%-ով ավելի, քան 2022 թվականին):

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամի վնաս (2022 թվականին՝ 23 մլրդ 185 մլն 788 հազար դրամի վնաս):

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 884 քրեական վարույթի նկատմամբ (2022 թվականին՝ 430) իրականացվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում, որից 127-ը (2022 թվականին՝ 217)՝ կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով: Վերոնշյալ 884 քրեական վարույթներից ավարտվել է 217-ը, որից 30-ը՝ 89 անձի վերաբերյալ` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան (2022 թվականին՝ 17-ը՝ 45 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 5206 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 2345 դեպքի դիմաց (դեպքերն աճել են 2861-ով կամ 122,0 % -ով):

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 4564 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 2847-ով կամ 165,8%-ով (արձանագրված դեպքերից իրացման նպատակով շրջանառությունը կազմել է 2802 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1771-ով կամ 171,8%-ով):

2023 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կիլոգրամ 60,038 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ` 2022 թվականի 119 կիլոգրամ 832,29 գրամի դիմաց: 8 քրեական վարույթով արձանագրվել է 5 մլրդ 592 մլն 541 հազար դրամի շրջանառություն: 2023 թվականի ընթացքում վերոնշյալ քրեական վարույթներից 6-ը՝ 15 անձի վերաբերյալ, որոնցով դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 3 մլրդ 565 մլն 919 հազար դրամ, մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ելույթի առաջին մասում անդրադարձել է պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքին՝ մանրամասնելով, որ կատարվել է 383 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 447 իրավախախտում:

Հաշվետու ժամանակահատվածում Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 42 մլրդ 842 մլն 872 հազար դրամ (2022 թվականին՝ 39 մլրդ 945 մլն 824 հազար դրամ):

Ուսումնասիրության արդյունքներով՝ 2023 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցանքի մասին 110 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի, վստահված գույքը հափշտակելու և այլ հանցագործությունների հատկանիշներով:

Նույն ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 342 հայց՝ որոնցից 59 հայց՝ քաղաքացիական դատավարության կարգով, 61 հայց՝ քրեական դատավարության կարգով և 222 հայց՝ վարչական դատավարության կարգով:

Անդրադառնալով Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում մանկապարտեզների ապօրինի օտարումների հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չորս մանկապարտեզների՝ թիվ 132, 147, 159 և 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր մանկապարտեզի օտարման կապակցությամբ դատարան ներկայացված հայցերը (հայցերից բացի` նշված մանկարտեզների ապօրինի օտարումների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ): Քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև Երևան քաղաքի 14 մանկապարտեզների օտարումների կապակցությամբ: Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև մարզերում:

Գլխավոր դատախազի տեղակալը տվյալներ է ներկայացրել նաև հանրապետությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ. արձանագրվել է դեպքերի 8.7%-ով աճ: 7138 դեպքերից 36.6%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4525-ը կամ 63.3%-ը՝ մարզերում, 3-ով նվազել է սպանության դեպքերի թիվը:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների էական՝ 17.9%-ով նվազում: Նվազում է արձանագրվել կողոպուտի, բնակարանային գողությունների, վստահված գույքի հափշտակության դեպքերով:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է միջազգային-իրավական համագործակցության, իրավական ապահովման, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտներում Դատախազության իրականացրած աշխատանքները:

Եղիազար Ավագյանի գնահատմամբ՝ բարձրացել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկվող քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների որակը, նվազել են հանձնման միջնորդությունների մերժումները, առաջընթաց է արձանագրվել Եվրոպական միության անդամ պետությունների կողմից հանձնման մասին միջնորդությունները բավարարելու հարցում:

Իրավական ապահովման համատեքստում 2023 թվականի ընթացքում մշակվել են քրեական դատավարության ոլորտին վերաբերող և Դատախազության գործունեությանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերի մի շարք նախագծեր, իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 10 օրենսդրական նախաձեռնություն:

2023 թվականի ընթացքում իրականացվել է 29 կարգապահական վարույթ՝ 41 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքներով՝

8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում,

9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին,

10 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,

5 դատախազի նկատմամբ «խիստ նկատողություն»,

1 դատախազի նկատմամբ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»,

2 դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժերը,

5 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթների ընթացքում վերջիններս ազատվել են զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Ներկայացնելով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում կատարված աշխատանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ տույժի և խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումների ստուգմանն ուղղված աշխատանքները, խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում, որոնցից 68-ը դատարան է ներկայացվել 2023 թվականի ընթացքում: Նշված 68 հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 416 մլրդ դրամ (այս փուլում մի շարք գույքերի շուկայական արժեքները դեռևս գնահատված չեն)։

Հաշվետու տարվա ընթացքում դատարան ներկայացված հայցերով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 810 անշարժ և 155 շարժական գույք, 230 իրավաբանական անձանցում մասնակցություն, 383 մլրդ 522 մլն դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան էր ներկայացրել 21 հայցադիմում՝ շուրջ 100 միլիարդ դրամ հայցագնով (պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200 անշարժ և 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ):

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ:

Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված դեպքերը, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2358 դեպք (2022 թվականին՝ 4570): Արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4%-ով նվազում: Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։

Զինվորական դատախազի խոսքով՝ 2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը: Վերոնշյալ 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):

Գլխավոր դատախազի տեղակալների զեկույցներից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը և Դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Սարուխանյանը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում դատախազների, Դատախազության քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

Համաձայն արդյունքների՝ հարցմանը մասնակցած դատախազների շուրջ 94%-ին լիովին գոհացնում է իր անմիջական վերադասի ղեկավարման հմտություններն ու արհեստավարժությունը, դատախազները կարծում են, որ Դատախազությունը գրավիչ է որպես գործատու և առկա չէ կադրային հոսունության բարձր ռիսկ, Դատախազության համակարգում վարվող մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը մեծամասամբ ընկալվում է որպես արժանիքահենության, պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքներով առաջնորդվող քաղաքականություն, ստեղծված է առողջ աշխատանքային մթնոլորտ: Որպես հիմնական խնդիր՝ նշվել է ծանրաբեռնվածությունը:

Հարցման արդյունքների ներկայացմանը հաջորդել է առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող 43 դատախազների երդման արարողությունը:

Դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփումները եզրափակելով՝ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դատախազներին և Դատախազության աշխատակիցներին՝ սրտացավ և նվիրված աշխատանքի համար:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունն այս տարի ինձ թույլ չտվեց ներկա գտնվել բոլոր մարզերի ու վարչական շրջանների ամփոփումներին, սակայն կատարված աշխատանքի մանրամասներին տեղեկացված եմ ոչ միայն ձեր զեկուցագրերից, այլև տարվա ընթացքում իմ տեղակալների և վերահսկող ստորաբաժանումների ղեկավարների ամենշաբաթյա զեկուցումներից:

Ես գիտեմ, որ ձեր աշխատանքը ծանրաբեռնված է, լարված, աշխատաժամանակը երկար է, իսկ հանգստի ժամանակը՝ քիչ: Ես միայն տեղեկացված չեմ, ես ինքս եմ ապրում նման ռեժիմով՝ ձեզնից յուրաքանչյուրի հետ միասին:

Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում: Մեր այսօրվա ծանրաբեռնված ու որակյալ աշխատանքը՝ արդարության նկատմամբ այսօրվա ու վաղվա վստահության վերականգնումն է. ես համոզված եմ, որ արդարության նկատմամբ վստահություն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության մոտ: Դա են վկայում վերջին սոցիալական հարցումները, դա է վկայում Դատախազության դիմորդների թիվն ու մրցակցության բարձր շեմը, դա է վկայում Դատախազության հեղինակությունը:

Այսօր արդարությանն ու օրենքի գերակայությանը հավատարմության երդում տված դատախազներին ասում եմ՝ բարով եք եկել: Ես վստահ եմ, որ պատվով եք կրելու դատախազի ուսադիրները և պարզ ճակատով եք պաշտպանելու պետական շահը:

Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալները:

Կրկին շնորհավորում եմ, շնորհակալ եմ և վերահաստատում եմ՝ այս տարի էլ հեշտ չի լինի, բայց կլինի շատ հետաքրքիր»:                             


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը