19/03/2024 15:55
Տավուշում ծառն ընկել էր «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը
Մարտի 19-ին՝ ժամը 09:16-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը:
Փրկարարները մասնատել և տեղափոխել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: