20/03/2024 21:32
Կոնսերվատորիայի գործող ռեկտորը չի առաջադրվի նոր ընտրություններին
3 ամիս հետո տեղի է ունենալու Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրություն։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այժմյան ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը իր թեկնածությունը չի առաջադրելու գալիք ընտրություններում:
Պատճառն այն է, որ ըստ նոր քննարկվող օրենքի՝ ռեկտորի պաշտոնում գտնվող անձը պետք է ունենա գիտությունների թեկնածուի կոչում, ինչը չունի Սոնա Հովհաննիսյանը:
ArmLur.am-ը կապ է հաստատել Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Իմ ժամանակը լրանում է, ժամկետը լրանալու հետ մեկտեղ՝ ես շատ դժվար ժամանակ եմ պաշտոնավարել և հիմա շատ եմ ուզում լիարժեքորեն վերադառնալ իմ ստեղծագործական կյանքին»,- ասել է Հովհաննիսյանը։