![16-ամյա Սարգիս Սերոբյանը «GOLDEN TIME TALENT» միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը](https://www.aysor.am/news_images/749/2246926_1/fotoram_io_2024_03_21t152109_266.thumb.jpg)
21/03/2024 16:05
16-ամյա Սարգիս Սերոբյանը «GOLDEN TIME TALENT» միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը
16-ամյա Սարգիս Սերոբյանը լոնդոնյան «GOLDEN TIME TALENT» միջազգային մրցույթում ժողգործիքներ նոմինացիայում գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը:
Սարգիսը սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երկրորդ կուրսում:
Մրցակցության մեջ է եղել մոտ 70 երկրի ներկայացուցիչների հետ, որտեղ քամանչայով նվագել է Կոմիտասի «Կռունկ» և Խաչատուր Ներսիսյանի «Էքսպրոմտ» ստեղծագործությունները:
Սարգսի խոսքով այս միջազգային մրցույթի նպատակն է` ամբողջ աշխարհից բացահայտեն տաղանդավոր երաժիշտներին: