«Անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է». «Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրենի արձագանքը՝ Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
25/03/2024 18:39

«Անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է». «Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրենի արձագանքը՝ Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին

Բոլոր  աշխատանքների հիմքում անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է, «Ատոմէքսպո-2024» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռուսատոմ- սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանի ատոմակայանը «վտանգ է ներկայացնում», Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։

«Շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման շրջանակներում իրականացվող բոլոր աշխատանքները ուղղված են ատոմակայանի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովմանը։ Բոլոր գիտական   կազմակերպություններն ու կարգավորող մարմինները վերահսկելու են դա»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել էին Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։

Կոչ էին արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք էին բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

 

 

«Անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է». «Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրենի արձագանքը՝ Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին