.jpg)
25/03/2024 12:27
Սոչիում մեկնարկել է ատոմային ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ «Ատոմէքսպո 2024»-ը
Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է ատոմային ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ «Ատոմէքսպո 2024» միջազգային համաժողովը, Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։
Հայաստանից մասնակցում է «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Համաժողովը կազմակերպվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախաձեռնությամբ:
Համաժողովի հիմնական թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է և այս ոլորտում Ռուսաստանի առաջնորդությունը:
Առաջատար ընկերությունները կներկայացնեն իրենց տեխնոլոգիաները և կարողությունները: Սպասվում է, որ համաժողովում կստորագրվեն մի շարք պայմանագրեր։
«Ատոմէքսպո»-ն խոշորագույն ցուցահանդեսային և գործարար հարթակ է, որում քննարկվում են ատոմային ոլորտի ներկա վիճակը և հետագա զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում է 2009 թվականից, որին մասնակցում են ոլորտի խոշորագույն, առանցքային կազմակերպություններ, պետական կառույցներ, միջազգային կազմակերպություններ և առաջատար փորձագետներ: