Բելառուսի իշխանությունների որոշումը որևէ կապ չունի ARARAT կոնյակների հետ
26/03/2024 11:55

Բելառուսի իշխանությունների որոշումը որևէ կապ չունի ARARAT կոնյակների հետ

Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։  
 
Վերոհիշյալ լուրը կայծակնային արագությամբ տարածվեց նաև հայկական մամուլում, սակայն անուշադրության պատճառով դարձավ հանրությանը մոլորեցման առիթ։  
 
Որոշոման մասին տեղեկությունները տարածելիս տեղադրվում էին Երևանի կոնյակի գործարանի և ARARAT կոնյակների նկարները։   

Բանն այն է, որ Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող  ARARAT կոնյակների հետ։
Բելառուսի իշխանությունների որոշումը որևէ կապ չունի ARARAT կոնյակների հետ